Նինոծմինդայի մունիցիպալիտետում իր տրամաբանական ավարտին մոտեցավ «Սիրողական լիգա» (მოყვარულთა ლიგა) ֆուտբոլային առաջնությունը, որը մեկնարկել էր հունիսի 3 -ին: Առաջնությանը մասնակցում էին շրջանի 12 թիմեր, եզրափակիչ դուրս եկան Գանձայի եւ Խոջաբեկի թիմերը:
Այսօր՝ հունիսի 28 -ին՝ ժամը 13:00 -ին, Վլադիմիր եւ Գայոս Ղարսլյան եղբայրների անունը կրող խաղադաշտում տեղի ունեցավ եզրափակիչ հանդիպումը: Թեժ պայքարից հետո Գանձայի թիմը 3-1 հաշվով հաղթեց Խոջաբեկի թիմին:
Նշենք, որ հաղթող թիմը կներկայացնի Նինոծմինդան արդեն տարածաշրջանում: