Նինոծմինդայի մունիցիպալիտետում հունիսի 3 -ին մեկնարկեց «Սիրողական լիգա» (მოყვარულთა ლიგა), ֆուտբոլային առաջնությունը, որտեղ մասնակցուշ են շրջանի թվով 12 թիմեր:
Այսօր` հունիսի 3 -ին, ժամը 12:00 -ին Վլադիմիր եւ Գայոս եղբայրների անունը կրող խաղադաշտում տեղի ունեցավ առաջին հանդիպումը Դիլիֆ եւ Մեծ Խանչալիի թիմերի միջեւ, որտեղ Մեծ Խանչալիի թիմը հաղթեց եւ անցավ հաջորդ փուլ:
Ժամը 13:00 -ին, Ջիգրաշենի թիմը մրցեց Մեծ Արագյալի հետ եւ հաղթելով անցավ հաջորդ փուլ: Նշենք, որ հունիսի 7 -ին ժամը 12:00 -ին, տեղի կունենա Փոքր Խանչալի եւ Փոքր Գոնդուրա հանդիպումը: Հունիսի 9 -ին, ժամը 13:00 -ին կհանդիպեն Հեշտիայի եւ Թորիայի թիմերը:
Հունիսի 10 -ին, ժամը 12:00 -ին տեղի կունենա Փոկա – Նինոծմինդա իսկ ժամը 13:00 -ին՝ Գանձա – Կաթնատու հանդիպումները։
Հավելենք, որ Սիրողական լիգայի առաջնությունը կազմված է երեք փուլից՝ առաջինը անցկացվում է Նինոծմինդայի թիմերի միջեւ որտեղ հաղթող թիմը կանցնի արդեն 2 -րդ փուլ, եւ կմեկնի տարածաշրջանային առաջնությանը մասնակցելու: 3 -րդ փուլը արդեն տեղի կունենա Թբիլիսիում։