Լրագրության հմտության թրեյնինգ Ռաճայում՝ տվյալների պաշտպանություն թեմայով

Լրագրության հմտության թրեյնինգ Ռաճայում՝ տվյալների պաշտպանություն թեմայով

Հունիսի 28 -ից մինչեւ հուլիսի 4 -ը, Ռաճա-Լեչխումիի շրջանի Ամբրոլաուրի քաղաքում անցկացվեցին լրագրողական թրեյնինգներ «Լրագրությունը կոնֆլիկտի պայմաններում» եւ տվյալների պաշտանության վերաբերյալ:

Թրեյնինգներին հրավիրված էին լրագրողներ տարբեր երկրներից՝ Հայաստանի, Ռուսաստանի, Մոլդովայի, Ադրբեջանի, Բելոռուսիայի, Ուկրաինաի եւ Վրաստանի տարբեր մեդիաների ներկայացուցիչներ, այդ թվում` NOR ռադիոկայանի լրագրողը:

Թրեյնինգները անցկացվեցին «IDEM» կազմակերպության կողմից, որի նպատակն էր՝ ինչպես լրագրողները կարող են նյութ պատրաստել կոնֆլիկտների մասին՝ լինել ուշադիր իրենց ընտրած բառերի հարցում ու ճշգրիտ մատուցել այն իրենց ընթերցողներին: Ինչպես նաեւ անձնական տվյալների պաշտպանության եւ տեղեկության ճշգրտության վերաբերյալ:

«IDEM» կազմակերպության ներկայացուցիչ եւ փոխտնօրեն Ուլրիկե Բուտմալոյուն մեզ հետ զրույցում ասաց. «Այս թրեյնինգների ընթացքում լրագրողները անցան թե ինչպես կարելի է գտնել տեղեկատվություն տարբեր սոց կայքերից, արխիվներից, եւ այլ հարթակներից: Նաեւ զրուցեցինք այն մասին թե ինչպես կարելի է պաշտապնել քո անձնական եւ աղբյուրի տվյալները: Քննարկեցինք թե ինչպես կարելի է հասկանալ տեղեկությունը կեղծ է թե ոչ, դա կապված է ինչպես լուսանկարների այնպես էլ տեսանյութերի հետ, որը լրագրողների համար շատ կարեւոր է: Մեր թրեյնինգի երկրորդ փուլը ավարտվեց, 7 երկրների ներկայացուցիչ լրագրողներ շատ պրոֆեսիոնալ հանդես եկան, նրանք ցանցերով կապ հաստատեցին միմյանց հետ` հետագայում համագործակցելու համար եւ ես շատ գոհ եմ»:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Լրագրության հմտության թրեյնինգ Ռաճայում՝ տվյալների պաշտպանություն թեմայով

Կարդացեք նաեւ՝