Երկրագիտական թանգարանը գտնվում է Օնիի մունիցիպալիտետում, վերին Ռաճա: 1948 թվականին հրաման է եկել որպեսզի թանգարանի համար հավաքվեն տարբեր տեսակի ցուցանմուշներ եւ հնություններ:
Թանգարանի տնօրեն Ամիրան Կերեսելիձեն մեզ հետ զրույցում ասաց. «Առաջին հնությունը դա Շոթա Ռուսթավելիի «Ընձենավորը» գիրքն է որը արտագրվել է ձեռագիր: Արդեն 74 տարի է թանգարանը գործում է: Թանգարանի շենքը վերանորոգվել է 2 ամիս առաջ: Այստեղ տեղադրված են նաեւ ԽՍՀՄ -ի եւ Թբիլսիի ակադեմիայի միության ժողովրդական նկարիչ՝ Ուչա Ջափարիձեի նկարները, որոնք բնօրինակներ են: Ունենք գործիքներ, որոնք հիմնականում վրացական են, բայց կան նաեւ եվրոպական: Ինչպես նաեւ ունենք վրացական ժողովրդական երաժշտական գործիքներ՝ ճիանուրի եւ բազմափող սալամուրին»:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.
Կարդացեք նաեւ՝