Մեկնարկել են Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգնման աշխատանքները

Մեկնարկել են Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգնման աշխատանքները

Արդեն մի քանի օր է, Ջավախքին աջակցություն հիմնադրամի աջակցությամբ, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղում գտնվող Վահան Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահի վերականգնման աշխատանքները սկսվել են:

Այս պահին աշխատանքներ են տարվում նոր էլեկտրական մետաղալար անցկացնելու և պատերը նորոգելու ուղղությամբ:

Երբ կավարտվեն աշխատանքները, և որքան է ծախսվելու Վահան Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահի վերականգնման վրա, մենք ձեզ մանրամասն կտեղեկացնենք առաջիկայում:

Ներկայացնում ենք Վահան Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահի նախագիծը