Covid-19-ի իրավիճակը Նինոծմինդայում

Covid-19-ի իրավիճակը Նինոծմինդայում

Նինոծմինդայի մունիցիպալիտետում այս պահին Covid-ի դեմ պատվաստվել ցանկացողներ չկան։

2022 թվականի հուլիսին յոթ օր շարունակ ոչ մի մարդ չի պատվաստվել ինչպես Նինոծմինդայի կլինիկայում, այնպես էլ Գանձա գյուղում։

Ինչպես մեկնաբանեցին Նինոծմինդայի կլինիկայից, այս ամիս Covid-ի հայտնաբերման ոչ մի դեպք չի գրանցվել, և պատվաստվել ցանկացողներ չեն եղել։ Ինչ վերաբերում է պատվաստանյութերին, ապա կլինիկայում կան բոլոր պատվաստանյութերը (Pfaizer, Sinovac, Sinopharm) ։

Ինչպես մեզ հետ զրույցում ասաց Գանձա գյուղի բժիշկ Հասմիկ Աբգարյանը, գյուղում այս ժամանակահատվածում բնակիչները պասիվ են, չեն պատվաստվում, սակայն այս տարվա սկզբին ակտիվությունը շատ բարձր է եղել։

Հանրային առողջության կենտրոնի տնօրեն Տիգրան Եղոյանի խոսքով՝ այս ամիս Նինոծմինդայի մունիցիպալիտետում պաշտոնապես կորոնավիրուսի ոչ մի դեպք չի գրանցվել։ Հանրային առողջության կենտրոնում հաստատությունների համակարգային թեստավորում չի իրականացվում։ Covid-ի թեստավորումն իրականացվում է միայն Նինոծմինդայի կլինիկայում, ցանկության դեպքում, ինչպես նաև հիվանդության ժամանակ։