Իտալիան ապրում է վերջին 70 տարվա ընթացքում ամենասարսափելի երաշտը

Իտալիան ապրում է վերջին 70 տարվա ընթացքում ամենասարսափելի երաշտը

Իտալիան ապրում է վերջին 70 տարվա ընթացքում ամենասարսափելի երաշտը: Երկրի ամենամեծ գետը չորանում է, հինգ մարզում արտակարգ դրություն է հայտարարվել: Տեղեկությունը տարածում է «BBC»-ն։

Լրատվամիջոցների տվյալներով՝ Իտալիայի ամենամեծ Պո գետը շարունակում է չորանալ, ինչի պատճառը, ըստ մասնագետների, գարնանն ու ամռանը ցածր տեղումներն են, բարձր ջերմաստիճանը և ձմռանը ձյան բացակայությունը։

Հուլիսի սկզբին գետի չորացման պատճառով Իտալիայի հինգ շրջաններում արտակարգ դրություն է հայտարարվել, իսկ տասը մունիցիպալիտետներում ջրի սպառման սահմանափակումներ են մտցվել։

Գետի չորացումը որոշ շրջաններում բերքի ոչնչացման պատճառ է դարձել։ Տեղի ֆերմերների տեղեկություններով՝ ցամաքելու պատճառով գետի մի քանի հատվածներ են մտել ծովի աղի ջուրը, որը վնասակար է մշակաբույսերի համար։

Պո գետը Ալպերից մինչև Ադրիատիկ ծով է հոսում 650 կիլոմետր երկարությամբ։ Այն օգտագործվում է հազարավոր հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերի ոռոգման համար։ Դրանից է կախված Իտալիայի գյուղատնտեսության ոլորտի գրեթե մեկ երրորդը։

Փորձագետները նշում են, որ ստեղծված իրավիճակն ապագայում այլևս արտասովոր չի լինի, և Իտալիայի բնակչությունը ստիպված կլինի հարմարվել դրան։ 1tv.ge