Եվրոպական թոփ ակումբները հրաժարվում են պայմանագրեր կնքել Պրեմիեր լիգայի այն ֆուտբոլիստների հետ, ովքեր չեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ, գրում է «Telegraf» թերթը։
Դա պայմանավորված է ապագայում հիվանդության մեկ այլ պոտենցիալ բռնկմամբ: Թիմերը անմիջապես դադարեցնում են բանակցությունները, հենց որ նրանց հայտնի է դառնում, որ խաղացողը պատվաստված չէ։
Բժշկական արձանագրության համաձայն՝ Եվրոպայում կորոնավիրուսի նոր բռնկման դեպքում չպատվաստված ֆուտբոլիստները չեն կարողանա թիմի հետ մեկնել հանդիպումներին և մրցաշրջանի ընդմիջումներին լքել ակումբային ճամբարը։
Նշենք, որ Լոնդոնի «Չելսիի» երկու խաղացողներ՝ Ռուբեն Լոֆտուս-Չիկը և Ն’Գոլո Կանտեն, ովքեր պատվաստված չեն, չեն կարողացել շրջագայության մեկնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ։