Google -ն աշխատանքից կազատի չպատվաստված աշխատակիցներին

Google -ն աշխատանքից կազատի չպատվաստված աշխատակիցներին

Google-ի այն աշխատակիցները, որոնք հրաժարվում են պատվաստումից, կարող են ուղարկվել հարկադիր արձակուրդի, այնուհետև, ներքին կանոնակարգի համաձայն, հեռացվել ընկերությունից, սրա մասին հայտնում է CNBC-ն։

Ընկերության աշխատակիցները մինչև դեկտեմբերի 3-ը կարող էին  աշխատանքային պրոֆիլում ներբեռնել պատվաստման վկայականը։ Իսկ նոր կանոնների համաձայն՝ մինչև հունվարի 18-ը հրաժարվողները կուղարկվեն մեկամսյա վճարովի արձակուրդի, այնուհետև, եթե նրանք փոփոխություն չկատարեն, Google-ը կարող է աշխատակիցներին ուղարկել վեցամսյա չվճարվող արձակուրդի, իսկ հետո ազատել աշխատանքից։

Google-ի ներկայացուցիչ Լորա Լի Էրիքսոնը հաստատել է ընկերության վարած նոր քաղաքականությունը։

«Ինչպես ավելի վաղ նշել ենք, պատվաստվելու մեր պահանջները աշխատակիցներին անվտանգ պահելու և մեր ծառայությունները պահպանելու  համար են։ Մենք ձգտում են անել հնարավորը մեր այն աշխատակիցների համար, որոնք կարող են պատվաստվել,  և խիստ հավատարիմ ենք պատվաստման  քաղաքականությանը»,- ասել է Էրիքսոնը։ shantnews.am