Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մ.Արագյալ գյուղում հունիսի վերջին տեղի ունեցած զանգվածային թունավորումից հետո խմելու ջուրն ուղարկվել է փորձաքննության, քանի որ այն համարվում էր հիմնական առաջնային պատճառ։
Նինոծմինդայի Հանրային առողջության կենտրոնի տնօրեն Տիգրան Եղոյանի խոսքով, իսկապես ջրի մեջ ինչ-որ բան է եղել. Իսկ դրա պատճառը համարվում է հունիսի 27-ին հորդառատ անձրեւներից հետո Մ.Արագյալ գյուղի ջրհեղեղը։
Ներկայումս ջրավազանն արդեն մաքրվել է քլորացվել , և բնակիչներն օգտագործում են ջուրը։
Պարզելու համար, թե բնակիչների մեջ կա՞ն արդյոք թունավորման պատճառով քաղաքային կլինիկա տեղափոխվածներ, զանգահարեցինք մենեջերին։ Որտեղից մեզ ասացին, որ մի քանի օր է, ինչ գյուղից ոչ ոք նման ախտանիշներով չի եկել կլինիկա։
Հիշեցնենք, որ հունիսի վերջին գյուղի մոտ 40 բնակիչների մոտ աղեստամոքսային տրակտի խախտման նշաններ են եղել։