
Բժիշկ-օտոլարինգոլոգ Էդուարդ Վյազմենովը պատմել է, թե ինչպես կարելի է ազատվել խռմփոցից։
Էնդոկրինոլոգիայի Ազգային բժշկական գիտահետազոտական կենտրոնի մասնագետի խոսքով, բազմաթիվ խնդիրներ, օրինակ՝ ցերեկային քնկոտությունը, մոռացկոտությունը եւ կենտրոնացման կորուստը, կապված են գիշերը մարդու խռմփոցի հետ։
Բժշկի խոսքով՝ խռմփոցից ընդմիշտ կարելի է ազատվել վիրահատական ճանապարհով։ Այս մեթոդը 95 տոկոս դեպքերում թույլ է տալիս այլեւս երբեք չունենալ խռմփոց եւ ապնոէ:
«Վիրաբույժը ուղղում է քթի միջնապատը, որը վերականգնում եւ ամրացնում է փափուկ քիմքի մկանների տոնուսը»,- պարզաբանել է մասնագետը։