Աշխարհում նավթի բարձր գները կարող են պահպանվել ամիսներ, եթե ոչ տարիներ. Bloomberg

Աշխարհում նավթի բարձր գները կարող են պահպանվել ամիսներ, եթե ոչ տարիներ. Bloomberg

Աշխարհում նավթի գները կարող են բարձր մակարդակում մնալ մի քանի ամիսների, եթե ոչ տարիների ընթացքում: Հուլիսի 13-ին այդ մասին գրում Է Bloomberg գործակալությունը:

Գործակալության գնահատմամբ՝ գները կաճեն, չնայած այն բանին, որ հուլիսի 6-ին Լոնդոնի ICE սակարանում 2022 թվականի սեպտեմբերի մատակարարման Brent մակնիշի նավթի ապառնագրի արժեքը գտնվել Է մեկ բարելի դիմաց 99 դոլարից ցած 2022 թվականի ապրիլին 19-ից ի վեր առաջին անգամ: Գործակալության գնահատումներով՝ նավթի պահանջարկի եւ առաջարկի հիմնական դինամիկան վկայում Է ավելի բարձր գների երկարատեւ ժամակամիջոցի՝ ամիսների, եթե ոչ տարիների մասին:

Նավթի պահանջարկն աճում Է այն բանի համեմատ, ինչպես աշխարհն ուշքի Է գալիս համավարակից, արձանագրում Է գրծակալարությունը: Սակայն, նշում Է նա, համաշխարհային շուկայում իրադրությունը վիթխարի ազդեցություն ունի քաղաքականության եւ տնտեսության վրա. բենզինի գների աճը հանգեցրել Է գնաճի բարձրացման ԱՄՆ-ում եւ բողոքների տարբեր երկրներում: Ճգնաժամային իրադրությունում իր դերն Է խաղացել նաեւ ուկրաինական հակամարտությունը: Գործակալությունը կարծում Է, որ Ռուսաստանի սահմաններից դուրս նավթի հանույթի աճի հեռանկարները «մշուշային» են, իսկ ՕՊԷՔ-ի երկրները դժվարությունների են հանդիպում արդյունահաման իրենց պլաններն իրականացնելիս: Ըստ որում Bloomberg-ի գնահատմամբ, ԱՄՆ-ի նավթային ճյուղը գտնվում Է «լճացման» վիճակում, իսկ Վաշինգտոնը հազիվ թե պատրաստ Է կամ ցանկանում Է «փրկել աշխարհը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: 1in.am