
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի ողջ տարածքի բնակիչների համար հեշտացրել է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալը։
Տեղեկությունը տարածում են ռուսական լրատվամիջոցները։
«Թող սահմանվի, որ Ուկրաինայի, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության կամ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր մշտապես բնակվում են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության կամ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության կամ Ուկրաինայի տարածքում, իրավունք ունեն դիմել Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար, պարզեցված ձևով»,- ասված է Ռուսաստանի նախագահի հրամանում։ tv9news.ge