Հայաստանի քաղաքացիություն ստանալու կարգը կպարզեցվի

Հայաստանի քաղաքացիություն ստանալու կարգը կպարզեցվի

Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ` որոշ տեխնիկական փոփոխություններ են կատարվել ՀՀ քաղաքացիություն ստացող անձանց համար Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և հայոց լեզվի իմացության ստուգման կարգի մեջ։

Նոր կարգի համաձայն` դիմողն այսուհետ դիմում ներկայացնելու ու հարցաթերթիկ լրացնելու փոխարեն կիրականացնի միայն մեկ գործողություն` կներկայացի դիմում-հարցաթերթ, որում ներառված կլինեն և՛ դիմումը, և արդեն լրացված հարցաթերթը։

Որոշման նպատակը վարչարարությունը պարզեցնելն ու մեկ միասնական փաստաթուղթ սահմանելն է, ինչը բխում է նաև այս տարվա հունիսի 25-ից ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենքում» կատարված փոփոխություններից։