«Մի կաթիլ ջուրը» կամ ջրի պակասը Նինոծմինդայում

«Մի կաթիլ ջուրը» կամ ջրի պակասը Նինոծմինդայում

Արդեն մի քանի տարի է ամռանը Նինոծմինդա քաղաքում բնակիչները միշտ առնչվում են խմելու ջրի անբավարարության խնդրի հետ:

Մոտավորապես 1 շաբաթ է խմելու ջրի խնդիրը ավելի հրատապ է դարձել է եւ լինում է, որ ողջ օրվա ընթացքում բնակիչները ընդհանրապես ջուր չեն ստանում:

Նինոծմինդա քաղաքի գրեթե բոլոր փողոցների բնակիչները բողոքում են, որ ամռանը իրենց տներում խմելու ջուր չկա:

Ինչպես նշում են բնակիչները, յուրաքանչյուր ընտանիք ունի տեղադրված ջրամղիչ պոմպ եւ ջրի տարաներ, որտեղ կուտակում են օրվա համար անհրաժեշտ ջուրը, եթե իհարկե օրվա ընթացքում 2-3 ժամ ջուր են ստանում:

Այս հարցով մենք դիմեցինք Նինոծմինդա քաղաքի ջրամատակարարման ծառայություն, որտեղից աշխատակից Մնաց Բդոյանը ասաց. «Ջրի սակավության ամենագլխավոր պատճառներից մեկը հանդիսանում է բնակիչների անփույթ վերաբերմունքը: Այն բնակիչները, ում ջուրը հասանելի է, չարաշահում են այն` օգտագործելով ոռոգման նպատակով: Բնակիչներից բացի նաեւ ջուրը չարաշահում են հովիվները, սարերից եկող կենտրոնական ջրագիծը մեկ շիշ ջուր վերցնելու համար ծակում են եւ արդյուքում կորում է մեծ քանակությամբ ջուր: Խմելու ջուրը բնակիչների համար ծառայում է նաև որպես անասնագոմերը մաքրող միջոց: Նշված խնդիրներին ավելացել է նաև այն, որ վերջերս Հեշտիայից եկող ջրամղիչ պոմպը շարքից դուրս է եկել»:

Ըստ Մնաց Բդոյանի, ջրի խնդիրը Նինոծմինդայում կլուծվի միայն այն դեպքում, երբ կտեղադրվեն ջրաչափեր:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · «Մի կաթիլ ջուրը» կամ ջրի պակասը Նինոծմինդայում

Կարդացեք նաեւ՝