Ինչ է տեղի ունենում մեր օրգանիզմի հետ, երբ սեխ ենք ուտում

Ինչ է տեղի ունենում մեր օրգանիզմի հետ, երբ սեխ ենք ուտում

Հայաստանում հնագույն ժամանակներից հայտնի են եղել սեխի պտղամսի, հյութի, սերմերի, կեղևի բուժիչ հատկությունները, որոնք նկարագրել է Ա. Ամասիացին:

Սեխի պտղամիսը պարունակում է 7-13 տոկոս շաքարներ, մինչև 0,2 տոկոս խնձորաթթու, հարուստ է C վիտամինով` մինչև 30 մգ 100 գ հումքի մեջ, պարունակում է նաև B1, B2, PP, B5, B6, E վիտամիններ, ֆոլիաթթու, կալիում, մագնիում, կրեմնիում, ինուլիտ, երկաթ, կոբալտ, պեկտինային միացություններ, թաղանթանյութ:

Կորեացի գիտնականները ապացուցել են, որ սեխում կա լիկոպին ֆլավոնոիդ, որն ունի հակաուռուցքային հատկություն:

Սեխը բարձրացնում է տրամադրությունը, հանգստացնում է նյարդերը, նվազեցնում է ֆիզիկական հոգնածությունը, կանխարգելում է մարդու օրգանիզմի հյուսվածքների քայքայումը:

Սեխը պարունակում է գերօքսիդդիսմուտազա ֆերմենտը, որի առկայությամբ են բացատրվում վերոգրյալ օգտակար հատկությունները:

Կրեմնիումը անհրաժեշտ է միացնող հյուսվածքների գոյացման, մաշկի և մազերի առողջության համար, ճնշում է վնասակար միկրոօրգանիզմների, սնկերի գործունեությունը, կլանում է ծանր մետաղները:

Կրեմնիումով հարուստ սեխի հյութը և սերմերի թուրմը վերականգնում է օրգանիզմի դիմադրողականությունը, կարգավորում է նյութափոխանակությունը և լյարդի, երիկամների, վահանագեղձի, աղիների բնականոն գործունեությունը:

Կալիումը և մագնիումը նպաստում են սիրտանոթային համակարգի բնականոն աշխատանքին, հեշտ յուրացվող երկաթը կանխարգելում է սակավարյունության առաջացումը:

Սեխը բարելավում է օգտակար միկրոօրգանիզմների միկրոֆլորան աղիներում և մաշկի մակերեսին: Սեխն ունի երիտասարդացնող և գեղեցկացնող ազդեցություն: Ըստ Ամիրդովլաթի. «Սեխի սերմերը առատացնում են կնոջ կաթը և ամրացնում են տղամարդկանց սեռական կարողությունը: Սակայն սերմը վնասակար է փայծաղի համար: Ընդունման չափաբաժինը 9 գրամ է (3-ական գ` օրը 3 անգամ):

Սեխի սերմերի յուղը կօգնի միզուղիների խոցի դեպքում, իսկ կաթնահյութն (ջրային թուրմը) օգտակար է կրծքի համար, եթե սեխի կեղևը կպցնեն ճակատին, կօգնի մրսածության դեպքում: Եթե քսեն մարմնին, կօգնի միզակապության դեպքում, եթե կեղևի ջրով (թրմով) լվանան ցրտից ուռած ոտքերը, ուռածությունը կիջնի»:

Արյունահոսություն քթից. Կաթեցրեք 2-3-ական կաթիլ սեխի հյութ յուրաքանչյուր քթանցքի մեջ:

Անգինա, բրոնխիտ. Դրեք կեղևը (հյութալի կողմով) կոկորդի, կրծքի վրա:

Շաքարային դիաբետ. Մաքրեք, փոշիացրեք, չորացրեք սերմը: 3 ճ/գ հումքը 1 ժամ թրմեք 600 մլ եռջրում: Խմեք 200-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ: Սերմը պարունակում է ցինկ:

Լեղաքարային հիվանդություն, խոլեցիստիտ. Տրորեք կամ փոշիացրեք սեխի սերմը, 20 հումքը 2 ժամ թրմեք ջերմապահում 200 մլ տաք (նախօրոք եփած) կաթի մեջ, քամեք: Խմեք 100 մլ` նախաճաշից առաջ:

Քարեր երիկամներում. Մանրացրեք 150 գ (թարմ կամ չորացրած) սերմը, 8 ժամ թրմեք 3 լ եռջրում, պահեք տաք տեղում (փաթաթեք լաթով): Խմեք ջրի փոխարեն:

Հոդատապ, դիսբակտերիոզ, հայմորիտ. Խմեք 100-ական մլ սեխի հյութ` օրը 3-5 անգամ, ուտելուց 1,5 ժամ առաջ կամ հետո: Շարունակեք 2 շաբաթ, ունի նաև հակահելմինտոզ ազդեցություն` խմեք նախաճաշից առաջ:

Տղամարդկանց համար. Չորացրեք, փոշիացրեք սեխի սերմը, խառնեք մեղրի հետ (1:1): Կերեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ ուտելուց կես ժամ առաջ:

Դժվար միզարձակություն, քրոնիկ պրոստատիտ, քարեր միզապարկում. Մաքրեք, մանրացրեք սերմը, 1 ճ/գ հումքը 30 րոպե եփեք 200 մլ կաթի մեջ, թույլ կրակի վրա, հաճախակի խառնեք, 30 րոպե թրմեք, քամեք, հումքը մզեք թուրմի մեջ: Խմեք 50-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ:

Շուրթերի խնամք. Դրեք դիմակ սեխի թարմ պտղամսով:

Լոսյոն չոր մաշկի խնամքի համար. Խառնեք սեխի հյութ, հում կաթ, հանքային ջուր (1:1:1): Օրը մի քանի անգամ շփեք դեմքը: