Քաղցկեղն աշխարհում մահվան հիմնական պատճառներից է, բայց վաղ զննման դեպքում քաղցկեղի շատ տեսակներ կարելի է արդյունավետ բուժել։
Eat This, Not That! պորտալը թվարկել է մի քանի ախտանշաններ, որոնք մատնանշում են, որ մարդը կարող է հիվանդ լինել քաղցկեղով։
«Եռանդի մակարդակի հանկարծակի, երկարատեւ փոփոխությունը, անկախ այն բանից, թե որքան է քնել մարդը, կարող է լինել լեյկեմիայի կամ լիմֆոմայի նշան»,- նախազգուշացրել են Սան Ֆրանցիսկոյի առողջապահության համալսարանի մասնագետները։
«Կաթնագեղձի չարորակ ուռուցքների մեծ մասը ցավոտ չէ, եւ երբեմն կինը դժվարանում է տարբերել քաղցկեղի ուռուցքը ոչ քաղցկեղային ուռուցքից, ուստի անհրաժեշտ է ճանաչել սեփական կուրծքը»,- նշել է բժշկության դոկտոր Բեթ Օվերմոյերը։
«Մենք կարծում ենք, որ այս գրգռվածությունների մի մասի՝ քորի, արնահոսության դեպքում օրգանիզմն իրականում սկսում է ճանաչել (քաղցկեղը) եւ սկսում է գրոհել դրա դեմ՝ գրգռվածություն առաջացնելով»,- նախազգուշացրել է բժշկագիտության դոկտոր, Բոստոնի Դանա-Ֆարբեր քաղցկեղի ինստիտուտի ուռուցքաբան, Հարվարդի բժշկական դպրոցի դոցենտ Էլիզաբեթ Բուհբինդերը։
«Այն հետազոտություններում, որոնցում ուսումնասիրվել են քաշի չկանխամտածված կորստի պատճառները, պացիենտների 5-37 տոկոսը ի վերջո քաղցկեղ է ունեցել,- ասել է Մոֆիթի Ուռուցքաբանական կենտրոնի բժշկական տնօրեն Ռիչարդ Լեւինը։- Բայց դա միշտ չէ, որ կարող է վկայել քաղցկեղի մասին։ Գոյություն ունեն նաեւ այլ պատճառներ»։