Վարունգի դրական ազդեցությունը հոգեկան առողջության վրա

Վարունգի դրական ազդեցությունը հոգեկան առողջության վրա

Վարունգ ուտելն օգտակար է հոգեկան առողջության ամրապնդման եւ դեպրեսիայից պաշտպանվելու համար, հաղորդում է MedikForum-ը՝ վկայակոչելով բժիշկ Աննա Իվաշկեւիչին։

«Վարունգն օգնում է պայքարել դեպրեսիայի և ապատիայի դեմ»,- հարցազրույցի ընթացքում ասել է բժիշկը՝ խոսելով հոգեկան աշխարհի համար վարունգի օգտական հատկությունների մասին։

Իվաշկեւիչը բացատրել է, որ հոգեկանի վրա վարունգի դրական ազդեցությունը պայմանավորված է բանջարեղենի դրական ազդեցությամբ աղիքային միկրոֆլորայի վրա։ Վարունգում առկա մանրաթելերի, հեղուկի եւ հանքանյութերի պարունակության շնորհիվ բարելավվում է աղիների շարժունակությունը, եւ լավ բակտերիաները ակտիվորեն զարգանում են։ Իր հերթին, աղիքների վիճակի բարելավման արդյունքում սերոտոնինը՝ այսպես կոչված «ուրախության հորմոնը» ավելի ակտիվ է արտադրվում, որը մարդուն տալիս է դրական տրամադրվածություն, հանգստություն, հոգեբանական կայունություն՝ առանց տրամադրության կտրուկ անկման։

«Սերոտոնինի նորմալ արտադրությունը սկզբունքորեն օգնում է նվազեցնել ինչպես ապատիայի, այնպես էլ հոգեբուժական վիճակի բոլոր խանգարումների առաջացման վտանգը»,- ասել է փորձագետը։

Նա հավելել է, որ հոգեկան առողջության համար մեծ նշանակություն ունեն առողջ, լավ աշխատող աղիները։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարսողական օրգանը, նրա միկրոբիոտան կապված են ուղեղի հետ եւ ազդում են դրա գործառույթների վրա։

Վարունգի եւ մեկ կարեւոր առավելություն է այն, որ բանջարեղենն օգնում է պայքարել շատակերության դեմ եւ ճնշում ախորժակը: