Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման (ԱԻԿ) ծառայությունը քաղաքացիներին զգուշացնում է, որ բարձր ջերմաստիճանի պատճառով մեծանում է անտառային և դաշտային հրդեհների վտանգը։
Գործակալությունը հորդորում է քաղաքացիներին կրակ չվառել անտառներում, ցանքատարածությունների վրա, կրակը չթողնել առանց հսկողության։
ԱԻԿ ծառայությունը քաղաքացիներին հորդորում է նաև ծխի կամ հրդեհի մասին անհապաղ հայտնել Վրաստանի ներքին գործերի նախարարության «112» հանրային անվտանգության կառավարման կենտրոնին։
«Տեղեկացնում ենք, որ առաջիկա օրերին Արևելյան Վրաստանում կպահպանվի բարձր ջերմաստիճանը և առանց տեղումների եղանակը, ինչի պատճառով մեծանում է անտառային և դաշտային հրդեհների վտանգը։
Պետք է հաշվի առնել, որ կենցաղային աղբը կարող է ինքնաբուխ այրվել, հետևաբար՝ չաղտոտել շրջակա միջավայրը»,- ասված է տարածած հաղորդագրության մեջ: aliq.ge