Հայ զբոսաշրջիկները 43 մլն դոլար են ծախսել Վրաստանում

Հայ զբոսաշրջիկները 43 մլն դոլար են ծախսել Վրաստանում

Վրաստանի Ազգային բանկի տվյալներով՝ 2022 թվականի առաջին 6 ամիսներին Վրաստանը զբոսաշրջությունից ստացել է 1,14 միլիարդ դոլարի եկամուտ։

Տվյալների համաձայն՝ ամենաբարձր եկամուտը գրանցվել է հունիսին, երբ երկրում 387 հազար այցելու ծախսել է 302 մլն դոլար։

Ազգային բանկի հաշվետվությունը ներառում է զբոսաշրջության եկամուտներն ըստ երկրների։ Այս առումով առաջին տեղում Ռուսաստանի Դաշնությունն է: Ընդհանուր առմամբ, ռուսաստանցիներն այս տարի Վրաստանում ծախսել են 219 մլն դոլար։ Այցելուների թվով երկրորդ տեղում Բելառուսն է, որն այս տարի Վրաստանում ծախսել է 122,6 մլն դոլար:

Մյուս երկների դեպքում տվյալները հետևյալն է.

  • Եվրամիություն՝ 121 մլն դոլար, 97 հազար 496 այցելու,
  • Թուրքիա՝ 109 մլն դոլար, 262 հազար 137 այցելու,
  • Ուկրաինա՝ 108 մլն դոլար, 70 հազար 903 այցելու,
  • Իսրայել՝ 105 մլն դոլար, 84 հազար 577 այցելու,
  • Հայաստան՝ 43 մլն դոլար, 195 հազար 770 այցելու,
  • Ադրբեջան՝ 39 մլն դոլար, 66 հազար 398 այցելու,
  • Սաուդյան Արաբիա՝ 38 մլն դոլար, 29 հազար 763 այցելու,
  • Իրան՝ 31 մլն դոլար, 37 հազար 229 այցելու,
  • այլ երկրներ՝ 208,7 մլն դոլար։

Ներկայումս Ռուսաստանի քաղաքացիների ծախսերը կազմում են զբոսաշրջության ընդհանուր եկամուտի 19 տոկոսը։ aliq.ge