Հուլիսի 18 -ին Նինոծմինդայի Մշակույթի կենտրոն էին հյուրընկալվել Ախալցիխեի «Մեսխեթի» պրոֆեսիոնալ պետական դրամատիկական թատրոնի դերասանները, ովքեր հանդես եկան իրենց կատակերգական ներկայացմամբ։
Թատերական ներկայացումը, որը կոմեդիայի ժանրից էր, մատուցվեց վրացերեն լեզվով:
«Մեսխեթի» պրոֆեսիոնալ պետական թատրոնի տնօրեն՝ Իրակլի Աթունաշվիլին NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Ողջունում եմ Նինոծմինդային, ասեմ որ շատ ուրախ ենք այստեղ գտնվելու համար: Մենք միշտ շրջում ենք հյուրախաղերով տարբեր տարածաշրջաններ, որ ժողովուրդը տեսնի մեր թատրոնը եւ գնահատի: Այսօրվա ներկայացումը երկու ընտանիքների (հայ եւ վրաց) մասին է, որտեղ տղան եւ աղջիկը ուզում են ամուսնանալ, իսկ ծնողները դեմ են դրան»:
Չնայած նրան, որ հանդիսատեսը քիչ էր, ներկայացումը այնուամենայնիվ կայացավ:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.