Հոկտեմբերի 31 -ին Նինոծմինդայի մշակույթի կենտրոնում հյուրնկալվել էին Ախալցիխեի «Մեսխեթի» պրոֆեսիոնալ պետական դրամատիկական թատրոնի դերասանները իրենց «Բաց շուշաբանդ» ներկայացումով:
Ներկայացման ռեժիսորը Կախա Գոգիձեն է: Թատրոնը, որը տրագիկոմեդիա էր, մատուցվեց վրացերեն լեզվով:
Դրամատիկական թատրոնի տնօրեն Իրակլի Աթունաշվիլին նշեց. «Մենք եկել ենք Նինոծմինդա որովհետեւ սա մեր տարածաշրջանն է: Մենք միշտ շրջում ենք հյուրախաղերով տարբեր տարածաշրջաններ՝ Բորժումի, Ադիգեն, Ասպինձա եւ այլն …:
Մեր ցանկությունն է, որ ժողովուրդը տեսնի մեր թատրոնը եւ ծափերով գնահատի:
Չնայած որ հանդիսատեսը քիչ էր, ներկայացումը այնուամենայնիվ կայացավ:
Մանրամասները՝ ռեպորտաժում.