
Գուդաուրիում պարապլանն ընկել է ձորը, ինչի հետեւանքով մեկ մարդ մահացել է: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնեցին Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից։
Նրանց տվյալներով՝ փրկարարներին հաջողվել է փրկել երկրորդ անձին։
Ըստ առկա տեղեկությունների՝ մահացածը մինչև 25 տարեկան տղամարդ է։
ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի հատկանիշներով, ինչը նշանակում է անզգուշությամբ կյանքին ոչնչացում։1tv.ge