Սարի լանջին պատկերված Վահան Տերյանի դիմանկարը թարմացվել է

Սարի լանջին պատկերված Վահան Տերյանի դիմանկարը թարմացվել է

Գլխավոր լուսանկարը NOR -ի արխիվից.

Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղ մտնելիս բացվող տեսարանը միանգամից հուշում է, թե որտեղ ես գտնվում: Անցորդներին դիմավորում է սարի լանջին պատկերված հայ մեծ բանաստեղծ Վահան Տերյանի դիմանկարը, որը 3 -րդ տարին է չմշակվելու պատճառով արդեն չեր երևում:

Հուլիսի 17 -ին Գանձայի երիտասարդության կողմից մշակվել է Վահան Տերյանի դիմապատկերը: Գանձայի ներկայացուցիչ Հրահատ Սիրականյանը NOR -ի հետ զրույցում ասաց. «Սարի լանջին պատկերված Վահան Տերյանի դիմանկարի վերանորոգումը հիմնականում կատարում ենք Տերյանական օրվա նախօրեին: Մշակման աշխատանքներին մասնակցել են գյուղի երիտասարդները, պատգամավորները, գյուղապետը, Հմայակ Գրիգորյանի թոռները եւ այլոք: Ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել քաղաքապետարանի կողմից»:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Սարի լանջին պատկերված Վահան Տերյանի դիմանկարը թարմացվել է

Նշենք, որ այս տարի Վահան Տերյանի պոեզիայի օրը կնշվի հուլիսի 24 -ին:

Ավելացնենք նաեւ՝ հուլիսի 23 -ին, Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում տեղի կունենա Ջիվանու օրվա տոնակատարությունը:

Կարդացեք նաեւ՝