Հրդեհների պատճառով Իսպանիայի հյուսիս արևելքում տարհանվել է 2000 բնակիչ

Հրդեհների պատճառով Իսպանիայի հյուսիս արևելքում տարհանվել է 2000 բնակիչ

Իսպանիայի հինգ մունիցիպալիտետների բնակիչներ տարհանվել են երկրի հյուսիս-արևելքում մոլեգնող  անտառային հրդեհների պատճառով։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է ABC թերթը։

Նրա խոսքով՝ Սարագոսա նահանգում (Արագոնի ինքնավար համայնք) բռնկված հրդեհի պատճառով գրեթե 2 հազար մարդ ստիպված է եղել ժամանակավորապես լքել տները։ COPE ռադիոկայանի տվյալներով՝ ընդհանուր առմամբ, երկրի  շրջաններում բռնկված հրդեհների պատճառով անվտանգության նկատառումներից ելնելով մոտ 8000 իսպանացի է տարհանվել։

Տասն օրվա ընթացքում հրդեհը ոչնչացրել է առնվազն 60 հազար հեկտար անտառ։ Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ Զամորա նահանգում բռնկված հրդեհի հետևանքով երկու մարդ է զոհվել։

Հրդեհներն Իսպանիայում սկսվել են անցած ամբողջ շաբաթ տևած ծայրահեղ շոգ եղանակի պատճառով. որոշ բնակավայրերում օդի ջերմաստիճանը գերազանցել է 45 աստիճանը։ Այժմ իրավիճակը որոշ չափով բարելավվել է, սակայն Իսպանիայի պետական ​​օդերևութաբանական գործակալության տվյալներով՝ շարունակվում է պահպանվել հրդեհավտանգ բարձր մակարդակը երկրի որոշ շրջաններում: shantnews.am