Մագնիսական փոթորիկները հանգեցնում են օրգանիզմում փոթորկային գործընթացների, այդ ընթացքում շտապօգնության կանչերի թիվը զգալիորեն ավելանում է, հիվանդանոցները հաճախ են ընդունում ինսուլտներով, ինֆարկտներով, բրոնխիալ ասթմայով պացիենտների, NEWS.ru-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի վաստակավոր բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր , պրոֆեսոր, սրտաբան Յուրի Սերեբրյանսկին։
Նրա խոսքով՝ տարբեր մարդկանց մոտ հիվանդությունները տարբեր կերպ են արտահայտվում, սակայն հիպերտոնիկ ճգնաժամի ախտանիշներով պացիենտներն իրենց հատկապես վատ են զգում։
Բժիշկը հավելել է, որ մագնիսական փոթորիկների շրջանում ավելի շատ վթարներ են լինում, ոմանց մոտ դեպրեսա է սկսվում, իսկ մյուսներն, ընդհակառակը, գերգրգռվում են։ Բացի այդ, ավելանում են կոնֆլիկտային իրավիճակները, օրինակ՝ ամուսինները կարող են առանց պատճառի վիճել։ Շիզոֆրենիայի կամ նման այլ պաթոլոգիայի առկայության դեպքում այդ հիվանդությունները կարող են սրվել եւ հանգեցնել լուրջ հետեւանքների, ամփոփել է Սերեբրյանսկին։