Այսօր՝ հուլիսի 26 -ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Դիլիֆ գյուղի Ծիծեռնակ մանկապարտեզում տեղի ունեցավ տարեվերջյան միջոցառում, որը նվիրված էր մանկապարտեզն ավարտող երեխաներին:
Մանկապարտեզի վարչուհի Անուշ Նազեյանը NOR -ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Մեր մանկապարտեզը ունի 3 խումբ՝ «Ժպիտներ» խմբում 3 տարեկան երեխաներն են, «Զատիկներ» խմբում` 4-5 տարեկան, իսկ «Աստղիկներ» խմբում 5-6 տարեկան երեխաներն են: Աստղիկներ խումբը այսօր հրաժեշտ տվեց մանկապարտեզին, այդ պատճառով մեր մյուս խմբերի ելույթները նվիրված էր հենց իրենց: Մեր ավագ սաներին իրենց դաստիարակը նվիրեց սերտիֆիկատներ, որոնք բնութագրում էին մեր փոքրիկներին»:
Երեխաները հանդիսատեսին ներկայացան երգերով, պարերով եւ ասմունքով։
Նշենք, որ ընդհանուր Դիլիֆի մանկապարտեզ են հաճախում թվով 55 երեխաներ:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.
Մանկապարտեզի միջոցառումից այլ տեսանյութեր դիտելու համար անցեք հղումով՝ RadioNOR
Կարդացեք նաեւ՝