Ամեն տարի Սուրբ Սարգիս եկեղեցին երեխաներին նվերներ է բաժանում։ Այս տարի նվերներ ստացան Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղերի վեց մանկապարտեզների երեխաները։
Տեր Արմաշ քահանա Պողոսյանը «Սամորացիների քսակ» բարեգործական կազմակերպության անունից նվերներ բաժանեց Դիլիֆ, Գոնդուրա, Սաթխա, Արագյալ, Օրոջալար, Գորելովկա և Մ.Խանչալի գյուղերի մանկապարտեզների երեխաներին։
«Սամորացիների քսակ» քրիստոնեական բարեգործական կազմակերպության նվերների բաշխումը մեծ ուրախություն պատճառեց երեխաներին, ինչպես նաև դրան մասնակցած մեծերին։ ԱՄՆ-ից երեխաները նվերներ են պատրաստել և ուղարկել իրենց հասակակիցներին։
Երկար տարիներ վերոնշյալ կազմակերպությունը ուրախությամբ, զարմանքով ու հետաքրքրությամբ լցված վառ նվերների միջոցով իր սերն ու բարությունը փոխանցում է երեխաներին։ Նա սովորեցնում է սիրել եկեղեցին, դաստիարակվել քրիստոնեական սիրո և բարության գաղափարներով, օրինակ վերցնել հասակակիցներից։
Ինչպես հավելեց քահանան, Տեր Արմաշ Պողոսյանի նվերներն այս տարի բաժանվել են միայն գյուղերի մանկապարտեզների երեխաներին։