2 վթար Մառնեուլիի ճանապարհին․ կան զոհեր

2 վթար Մառնեուլիի ճանապարհին․ կան զոհեր

Մառնեուլի-Կոդա ճանապարհին երկու ավտովթար է տեղի ունեցել։ Առաջին ավտովթարը տեղի է ունեցել հուլիսի 26-ին առավոտյան ժամը 10-ի սահմաններում։ Վթարի հետևանքով մահացել է Բոլնիսիի քաղաքային դատարանի դատավորը։ Վերջինիս հարազատներին ցավակցություն է հայտնել նաև Վրաստանի գերագույն դատարանը։

«Վրաստանի Գերագույն դատարանը խորը վիշտ է հայտնում այսօր դժբախտ պատահարի հետևանքով Բոլնիսի շրջանային դատարանի դատավոր Լևան Բարդավելիձեի անսպասելի մահվան կապակցությամբ և անկեղծ ցավակցություն է հայտնում պարոն Լևանի ընտանիքին, նրա հարազատներին և գործընկերներին», — գրված է Վրաստանի Գերագույն դատարանի ֆեյսբուքյան էջում։

ՆԳՆ-ից հայտնել են, որ գործի առթիվ հետաքննություն է տարվում է Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով, որը ենթադրում է երթևեկության անվտանգության կանոնների խախտում։

Երկրորդ վթարը տեղի է ունեցել նույն ճանապարհին երեկոյան։ Ըստ ականատեսների՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 4 մարդ է զոհվել։
Թբիլիսի-Մառնեուլի գծին իրար են բախվել Մառնուլի-Թբիլիսի միկրոավտոբուսը և թեթև մարդատար ավտոմեքենա։ Այս պահին Մառնեուլի-Կոդա ճանապարհահատվածում երթևեկությունը սահմանափակված է։ aliq.ge