Այսօր՝ Հուլիսի 26-ին, Ախալցիխե-Ախալքալաքի ճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Հավանաբար բեռնատարի վարորդը չի կարողացել կառավարել ղեկը, և մեքենան կողաշրջվել է։ Տուժածին շտապ բուժօգնության խումբը տեղափոխել է Ախալքալաքի ուղեգրային հիվանդանոց, նա վերին վերջույթների կոտրվածք ունի։
Վթարի մասին տեղեկությունը սոցիալական ցանցում տարածել է Սալոմե Կուլջանիշվիլին։ Նշենք, որ այս ճանապարհին հաճախակի են լինում բեռնատարների վթարները։
«Այս ստատուսը գրում եմ ճնշված ու զայրացած, Ախալցիխե-Ախալքալաքի ավտոճանապարհին ինչքա՞ն պետք է վթար լինի։ Ի՞նչ մեծ բան է տեսախցիկների տեղադրումը, պարեկությունը կամ որևէ կերպ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելը։ Այս ճանապարհով երթևեկելն անվտանգ չէ, դա հաստատ է, իսկ եթե որևէ մեկը չգիտի, ես գիտեմ !!!!
Մի խոսքով, այդ պահին վթարի ականատես եղա, թունդ ծխի պատճառով չկարողացա մոտենալ «թրեյլերին», հավանաբար հրդեհի վտանգ կար (վարորդը չէր երևում)! Անմիջապես զանգահարեցի 112, տեղեկություն հայտնեցի գտնվելու վայրի մասին և խնդրեցի զանգահարել շտապօգնություն և հրշեջ ծառայություն։ Դրանից հետո կես ժամվա ընթացքում 5 զանգ եկավ, ու ես բոլորին հերթով պատմում էի իմ ունեցած տեղեկությունները։ Ինձ հարցնում էին ՝ մարդ մահացե՞լ է։ Հրդեհ կա՞։ Չգիտեմ, չէ!!!!! Դրա համար կոչ եմ արել ժամանել ժամանակին և տեղում ստուգել ներկա իրավիճակը!!!! Կես ժամ շարունակ ոչ հրշեջ, ոչ շտապ օգնություն չկար։ Միգուցե վաղը նույնը լինի ինձ հետ, կամ քեզ հետ!!!!Հույսս ձեր վրա դնե՞մ»,- գրում է Սալոմեն։ sknews.ge