2022 թվականի հունվարից մինչև հունիս Վրաստան ներմուծվել է 11 հազար 849 տոննա ձմերուկ (2,2 մլն դոլար ընդհանուր արժողությամբ)։
Վրաստանն առաջին կիսամյակում ձմերուկ արտահանել է միայն Հայաստան՝ 819 տոննա, եկամուտը կազմում է 214 հազար դոլար։
Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ձմերուկի ներմուծման ցուցանիշն աճել է 133,3 տոկոսով։
Նշվում է, որ ներմուծման ծավալը աճել է հունիսին, այդ ընթացքում երկիր է ներկրվել 1,7 մլն դոլարի՝ 9 056 տոննա ձմերուկ։
Վրաստան ձմերուկ ներմուծվել է հետևյալ երկրներից․
Վերջին երկու տարիներին Վրաստանում ձմերուկի նախասեզոնային ներմուծման կտրուկ աճ է գրանցվում։
Ձմերուկի ներմուծումը Վրաստան սովորաբար նվազում է հուլիս և օգոստոս ամիսներին, երբ վրացական արտադրողների մատակարարումները հասանելի են դառնում: aliq.ge