Կոտրված մեքենաներ, տանիքներ եւ ավիրված բնություն. Կարկտի հետքերը

Կոտրված մեքենաներ, տանիքներ եւ ավիրված բնություն. Կարկտի հետքերը

Հուլիսի 26-ին ուժեղ եւ խոշոր կարկուտ էր տեղացել ինչպես Նինոծմինդայի այնպես էլ Ախալքալաքի մունիցիպալիտետների մի շարք գյուղերում:

Ջիգրաշեն, Մամզարա, Հեշտիա, Ղաուրմա, Մ.Գոնդուրա գյուղերում և Նինոծմինդա քաղաքում տեղացած խոշոր կարկուտի հետեւանքով վնասվել էր բնակիչների ցանքատարածությունները, տանիքները եւ ավտոմեքենաները:

Ջիգրաշեն գյուղի բնակիչ Վարուժան Եզեկյանի խոսքով՝ կարկուտը տեղացել է ժամը 16:00 -ի սահմաններում եւ տեւել է մոտ կես ժամ: Այն վնաս է հասցրել ամբողջ գյուղի բնակչությանը՝ գետնին հավասարեցնելով գարու, ցորենի, կարտոֆիլի եւ բանջարեղենների ցանքատարածությունները:

«Կարտոֆիլը մշակելու համար 800 լարի ծախսել եմ պարարտանյութ գնելու դեպքում, մոտ 500 լարի ծախսվել է ցանելու, հերկելու, դեղելու եւ մնացած աշխատանքների համար: Ինչպես նաեւ գնել ենք 1,5 տոննա կարտոֆիլ՝ 1 լարիով, բայց այսօրվա դրությամբ կարկուտը ամեն ինչ ավիրեց մեր աշխատանքն ու չարչարանքն էլ չհաշված: ժողովուրդը ձմռան տակից ինչպես պետք է դուրս գա, դա էլ դեռ հայտնի չէ», -ավելացրեց Եզեկյանը:

Բնակիչներից մեկն էլ՝ Աղվան Ղազարյանը NOR -ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Կարգուդը մեր գեղին 90% մինիմում վերջացուցել է, քարթոլնա, գարինա նույն ձեւի զարգել է: 40 րոպե համարյա հավգիթին չափ կարգուդ երավ: Գեղին մեջ մոդավորապես 100 հատ ավտո է ջարթել: Չհասուցի ավտոն տանիլ գառաժ, կարգուդը զարգեց ուշքս վերցավ: Խնթրաց գլինք ղեկավարությունը եթե կեյնա մե բանովմ օգնե մեր ժողովրդին»:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Կոտրված մեքենաներ, տանիքներ եւ ավիրված բնություն. Կարկտի հետքերը

Կարդացեք նաեւ՝

Ջիգրաշեն գյուղի բնակիչ Աղվան Ղազարյանը