Հետևանքներով կարկուտ Նինոծմինդայում

Հետևանքներով կարկուտ Նինոծմինդայում

Այսօր՝ հուլիսի 26-ին, ուժեղ կարկուտ է տեղացել Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մամզարա, Հեշտիա, Ջիգրաշեն, Մ.Գոնդուրա գյուղերում և Նինոծմինդա քաղաքում։

Կարկուտի ոլոռը բավականին մեծ է եղել, իսկ տեղումները՝ երկարատև։ Կարկուտը ծածկել է գետինը, վնասել բանջարանոցներն ու ցանքատարածությունները։ Մամզարա գյուղում կարկուտը կոտրել է մեղվի փեթակների ապակիները. Իսկ լուսանկարը մեզ ուղարկած աղբյուրի փոխանցմամբ՝ արագիլի ձագը դուրս է ընկել բնից։

да.