
Ո՞րն է տղամարդկանց մոտ «գարեջրային փորի» առաջացման պատճառը։
Տղամարդկանց մոտ այն առաջանում է ոչ միայն գարեջրի, այլ նաեւ բարձր գլիկեմիկ ինդեքսով այլ մթերքների չափից ավելի օգտագործման պատճառով, նշում է սննդաբան Ելենա Սոլոմատինան։
Նրա խոսքով՝ այս մթերքները կտրուկ բարձրացնում են արյան մեջ գլյուկոզայի մակարդակը եւ նպաստում են ինսուլինի արտազատմանը, ինչը հանգեցնում է գիրության։ Ավելին, տղամարդու հոգեվիճակը փոխվում է, որոշ առումներով նա նմանվում է կնոջ։
Նրա խոսքով՝ այս դեպքում նյութափոխանակության բոլոր պրոցեսները քայքայվում են, ստամոքսը միայն մեծանում է, մարմնի մնացած մասը թուլանում է։
Նյութի աղբյուր՝ news.am