Պիցցան բավական կալորիական է, եւ նրանք, ովքեր սիրում են պիցցա ուտել, պետք է հիշեն երկու կանոնի մասին, նշել է բժշկական գիտությունների թեկնածու, սննդաբան Ելենա Սոլոմատինան Sputnik ռադիոյի հարցազրույցում։
Նախ, ինչպես նշել է մասնագետը, պետք է հետեւել մեկ օրում սպառվող կալորիաների քանակությանը։
«Եթե դուք ավելի շատ էներգիա եք ծախսում, քան ստանում եք ուտելիքից, ապա կարող եք թեկուզ ամեն օր ճաշին պիցցա ուտել»,- ասել է Սոլոմատինան։
Երկրորդ՝ պետք է ընտրել այնպիսի պիցցա, որն ավելի շատ օգտակար բաղադրիչներ ունի, ասել է սննդաբանը։
Մասնագետի խոսքով՝ ավելի լավ է վերցնել այնպիսի պիցցա, որտեղ ավելի շատ է լոլիկը կամ լոլիկի մածուկը։ Դրանում ավելի շատ լիկոպին կլինի, որը հզոր հակաօքսիդանտ է։ Դրա օգտագործումը նպաստավոր ազդեցություն է ունենում սիրտ-անոթային համակարգի վրա եւ հակաքաղցկեղային ազդեցություն է թողնում։
Բացի այդ, սննդաբանը խորհուրդ է տվել գնել բարակ խմորով պիցցա եւ մինչեւ վերջ չուտել չոր մասը, որպեսզի նվազեցվի կալորիաների քանակությունը։