Մեծ Գոնդուրայի «Ծիծեռնակ» մանկապարտեզի սաները ևս հրաժեշտ տվեցին իրենց սիրելի մանկապարտեզին:
21 սաներից 16-ը Մեծ Գոնդուրայի փոկրիկներն են 2-ը Մամզարայի և 3-ը Փոքր Գոնդուրայի :
Հանդեսի հանդիսավոր արարողությունը բացեցին մանկապարտեզի պատասխանատու Վանուհի և խմբի դայակ Կարինե Մանուկյանը: Նրանք ողջունեով հյուրերին ՝ բարի երթ մաղթեցին երեխաներին և ներկայացրեցին խմբի կատարած աշխատանքը:
Երեխաների մուտքը գեղեցիկ վալսով էր այնուհետև գեղեցիկ բանաստեղծություններ, ողջույնի և հրաժեշտի խոսքեր, երգեցին և պարեցին, ուրախ տրամադությամբ խաղացին ներկայացում «Գիտունիկները և փոքրիկները»:
Հանդեսի ավարտին սաներին շնորհավորեց խմբի դաստիարակչուհի Անահիտ Առաքելյանը՝ բարի երթ մաղթելով դեպի գիտելիքների աշխարհ:
Հանդեսին հրվիրված էր նաև փոքրիկների առաջին դասարանի դասվար Ջ Խորշիկյանը, ով հրավիրված էր նաև խմբի բաց դասին: