Վրաստանի բոլոր քաղաքացիների և ժամանող հյուրերի համար շտապօգնությունը անվճար է, հայտնում է առողջապահության նախարարությունը (ԱՆ)։
Նախարարությունն արձագանքել է համցանցում տարածված տեղեկատվությանը, ըստ որի՝ առողջապահության նախարարության շտապօգնության համակարգման և շտապօգնության կենտրոնի ծառայությունները վճարովի են դարձել:
ԱՆ տվյալներով՝ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
«Հանրությանը տեղեկացնելու համար բացատրում ենք, որ մասնավոր ապահովագրական ընկերություններին առաջարկվել են լրացուցիչ ոչ ստանդարտ ծառայություններ։ Այս հարցով որոշում չի ընդունվել», — հայտնել են ԱՆ-ից:
Օկուպացված տարածքներից հարկադիր վերաբնակվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության փոխնախարար Իլիա Ղուդուշաուրիի խոսքով, այս ուղղությամբ փոփոխություններ չեն նախատեսվում։
Նշենք, որ տեղեկություն էր տարածվել այն մասին, թե բնակչության որոշ մասը ստիպված կլինի վճարել շտապօգնության համար և, որ ապահովագրական ընկերություններն արդեն գրություն են ստացել 112-ից, ըստ որի՝ մասնավոր ապահովագրության շահառուների համար շտապօգնություն կանչելը վճարովի է։
Ապահովագրական ընկերությունների ասոցիացիայի խորհրդի նախագահ Դևի Խեչինաշվիլին ասել էր, որ ԱՆ-ից որևէ կոնկրետություն չկա։ Ուստի չգիտեն, թե երբ է փոխվում կանոնը և ինչ մեխանիզմով։ aliq.ge