Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցից հայտնում են, որ այսօր՝ օգոստոսի 10-ի դրությամբ, բուժհաստատությունում բուժվում է Ղրիմ-Կոնգո հեմոռագիկ տենդ ախտորոշմամբ վեց հիվանդ, որոնցից չորսը Սամցխե-Ջավախեթիից են:
Ինֆեկցիոն հիվանդանոցում ասում են, որ երեք հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, իսկ մեկը՝ բոքսի բաժանմունքում:
«Չորս հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, այդ թվում՝ երեքը՝ Սամցխե-Ջավախեթիից, մեկը՝ Շիդա Քարթլիից: Մյուս երկու հիվանդները շարունակում են բուժումը բոքսի բաժանմունքում: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Նրանց բուժումը կատարվում է ըստ արձանագրության»,- հայտնում են բուժհաստատությունից:
Սամցխե-Ջավախեթիում օգոստոսի 5-ի դրությամբ Ղրիմ-Կոնգո հեմոռագիկ տենդով վարակվածների թիվը 39 է:
Ներկայումս՝ 2022 թվականին, Սամցխե-Ջավախեթիում Ղրիմ-Կոնգո հեմոռագիկ տենդից մահացածների թիվը հասել է երկուսի։ Մահվան վերջին դեպքը գրանցվել է Սաքիրե գյուղում. Ընդհանուր առմամբ 45 մարդ մահացել է վիրուսից:
Մարդկանց մոտ հիվանդությունը դրսևորվում է վարակված տզի հետ շփվելուց 1-9 օրվա ընթացքում (կծում, մանրացված տզի հետ շփում), ինչպես նաև վարակված արյան կամ հյուսվածքի հետ շփվելուց 3-14 օր հետո (կենդանու մորթի ժամանակ): Հիվանդության դեպքերը հիմնականում դիտվում են գարնանից մինչև վաղ աշուն, քանի որ այս ժամանակահատվածում ակտիվանում են հիվանդություն կրող տզերը։
Ղրիմ-Կոնգոն մարդուն փոխանցվում է վարակված տզի խայթոցով, բնորոշվում է բարձր ջերմությամբ, մաշկի տակ և խայթոցի հատվածներում առաջանում են կապտուկներ, զարգանում է արյունահոսություն ներքին օրգաններից։Այն սկսվում է մկանային և գլխի ցավով, փսխումով, փորլուծությամբ։ Մարդկանց մոտ հիվանդությունը ծանր է և առանց ժամանակին բուժման կարող է ավարտվել մահով:
Բարձր ռիսկի խմբում են հիմնականում ֆերմերները, հովիվները և անասնաբույժները. Նաև՝ անձինք, ովքեր սերտ կապի մեջ են Ղրիմի-Կոնգո հեմոռագիկ տենդով տառապող մարդկանց հետ:sknews.ge