Հեշտիայում գայլերը հոշոտել են 2 հորթի

Հեշտիայում գայլերը հոշոտել են 2 հորթի

Գլխավոր լուսանկարը NOR -ի արխիվից.

Օգոստոսի 11 -ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղում գայլերը հոշոտել են երկու հորթի:

Կենդանիները պատկանում էին Հեշտիայի բնակիչ Կարապետ Անտանոսյանին:

Ինչպես պատմեց Կարո Անտանոսյանի կինը՝ Միլօրիդան, հորթերը գոմից շատ հեռու չեն եղել: Գիշատիչները՝ մոտավորապես թվով 6-7 գայլ, երեկոյան ժամը 19:00 -ի սահմաններում հարձակվել են հորթերի վրա եւ հոշոտել: Արդյունքում հորթերից մեկը տեղում սատկել է իսկ մյուսը՝ վիրավորվել:

Միլօրիդայի խոսքով, օգոստոսի 12 -ի առավոտյան գայլերը փորձել են հարձակվել նաեւ հարեւանի կենդանիների վրա: Սակայն բնակիչները, շուտ նկատելով, հասել են օգնության եւ փրկել կենդանիներին:

Կարդացեք նաեւ՝