Փոկա գյուղում նոյեմբերի 15-ին 260 գլխաքանակով ոչխարի հոտից գայլերը հոշոտել են մոտ 100-ին, կան նաև վիրավորներ։
Ինչպես պատմում է Փոկա գյուղի բնակիչ Վահան Աղայանը, «գիշատիչները հարձակվել են հոտի վրա առավոտյան ժամը 5-ի սահմաններում։ Ես ոչխարի հովիվ եմ, ոչխարներին պահում եմ ախոռում, գայլերը պատուհանիը կոտրել, ներս են մտել ու վնասել են ոչխարներին։ Այս հոտը պատկանում է Գանձա, Փոկա, Արագյալ և Գորելովկա գյուղերի մոտ 20-30 ընտանիքի»:
Փոկա գյուղի բնակիչ Գեւորգ Քոսյանը նշեց, որ իրենք օգնություն են խնդրել գյուղի ներկայացուցչից, որ իրենց ինչ-որ կերպ օգնի.
Այս դեպքից ընդամենը մի քանի ժամ անց չորս գայլ հարձակվել են արոտավայրում գտնվող ոչխարի հոտի վրա և տարել ևս երկու ոչխար։
Վերջին շրջանում հաճախացել են ոչխարների հոտի վրա գայլերի հարձակման դեպքերը։ Նշենք, որ սա նման առաջին դեպքը չէ։