Աչքերի տակ մուգ շրջանակները կարող են պայմանավորված լինել մաշկի չափազանց բարակ լինելով, անոթներ լայնացմամբ կամ արյան շրջանառության հետ կապված խնդիրներով։ Այս մասին News.ru-ի հետ զրույցում ասել է մաշկաբան, կոսմետոլոգ Եկատերինա Անիչկովան։
Մասնագետի խոսքով՝ առավել հաճախ այս մուգ շրջանակները զուտ կոսմետիկ խնդիր են լինում՝ մարդուն հոգնած ու հիվանդագին տեսք հաղորդելով, սակայն լինում են դեպքեր, երբ դրանք վկայում են առողջական լուրջ խնդիրների մասին, ուստի չպետք է անտեսվեն։
«Մուգ շրջանակները կարող են ի հատ գալ նաև օրգանիզմի ինտոքսիկացիայի, ներքին օրգանների հիվանդությունների,քաշի կտրուկ կամ չափազանց մեծ կորստի, անոթային խնդիրների, օրվա ռեժիմի խանգարման, սթրեսների կամ մակաբուծային վարակների ֆոնին», – նշել է բժիշկը։
Նրա խոսքով՝ եթե նման մուգ շրջանակներն առաջին անգամն են ի հայտ գալիս ու չեն անցնում երկար ժամանակ, ապա լավագույն տարբերակը կլինի թերապևտի հետ խորհրդակցելը։ Մասնագետը խորհրդակցությունից հետո կնշանակի անհրաժեշտ հետազոտությունները՝ այս կամ այն հիվանդությունները բացառելու համար, որից հետո անհրաժեշտության դեպքում կնշանակի նաև համապատասխան բուժումը։
Նյութի աղբյուր՝ Tert.am