Փրկարարները Արեւմտյան Վրաստանի Ցխենիսծղալի գետում հայտնաբերել են անհետացած վեցամյա երեխայի դին, հայտնում է Առաջին ալիքը։
Նախօրեին հայտնել էինք կորած տղայի մասին։ Դա տեղի է ունեցել Մարտվիլիի շրջանի Խունցի գյուղում, երբ երեխան եղբոր ու պապիկի հետ քայլում էր գետի մոտ։
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվել են մինչև մութն ընկնելը։ Գործողությունը վերսկսվել է այսօր լուսադեմին։
Փրկարարների հետ Ցխենիսծղալին զննել են տեղի բնակիչները։
Լուսանկարում 6-ամյա երեխան է։