Արեւմտյան Վրաստանի Մարտվիլիի շրջանի Ցխենիսծղալի գետում որոնում են վեցամյա երեխային։
Երեխան անհետացել է Հոնգկի գյուղի մոտ՝ եղբոր ու տատիկի հետ զբոսնելիս։
Տեղում են Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության փրկարարները։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ նրանք երեխային փնտրում են արդեն չորս ժամ։