
Ուջարմայում, Իորի գետի ջրանցքում հայտնաբերվել են 16 և 20 տարեկան եղբայրների դիեր։ Հայտնում է Մթավարի արխի հեռուստաընկերությունը։
Երեկվանից տեղում որոնողական աշխատանքներ էին ընթանում։
Տեղացիների խոսքով, նրանք միասին գնացել են գետը լողալու, երբ եղբայրներից մեկը հավանաբար վնասել է ոտքը, իսկ մյուսը մտել է ջուրը նրան փրկելու համար։
Գյուղում ասում են, որ երիտասարդները տեղացի չեն, այլ եկել էին Ուջարմա զբոսնելու։