Մեղվի խայթոցը կարող է հանգեցնել անաֆիլակտիկ շոկի կամ Կվինկեի այտուցի (անոթային այտուց)։ Այս մասին gazeta.ru-ի հետ զրույցում ասել է թերապևտ Լյուդմիլա Լապան՝ ներկայացնելով, թե ինչ առաջին բուժօգնություն է հարկավոր ցուցաբերել տուժածին մեղվի խայթոցի դեպքում։
Մասնագետի խոսքով՝ մեղվի կամ կրետի խայթոցի դեպքում հարկավոր է անպայման շտապօգնություն կանչել, եթե հայտնի է, որ տուժածն ալերգիաներ ունի, քանի որ այդ դեպքում միջատի խայթոցը կարող է մահացու լինել։
«Եթե ալերգիաներ չկան, ապա հարկավոր է ունելիով դուրս բերել խայթն ու վնասված վերջույթը պահել սառը ջրի մեջ։ Բացի այդ, կարելի է նաև սառը կոմպրես դնել։ Ընդ որում՝ հարկավոր է ուշադիր հետևել տուժածի վիճակին ու անցանկալի ռեակցիաների դեպքում դիմել շտապ բժշկական օգնության», – նախազգուշացրել է բժիշկը։
Նրա խոսքով՝ միջատի խայթոցից հետո լուրջ այտուցի կամ շնչառության դժվարացման առկայության դեպքում հարկավոր է անհապադ դիմել մասնագետին։ Նման ախտանշանները կարող են հուշել անաֆիլակտիկ շոկի կամ Կվինկեի այտուցի մասին, որոնք կյանքին սպառնացող բարդություններ են։ Բացի այդ, թերապևտը նաև խորհուրդ է տվել ընդունել հակահիստամինային կամ կլանող դեղամիջոց օրգանիզմի ինտոքսիկացիայից խուսափելու համար։
«Ցանկալի է ձեռքի տակ ունենալ կլանող դեղամիջոցներ։ Եթե դրանք չկան, ապա կարելի է անգամ խարույկից վերցնել ածխի կտոր մանրացնել ու ընդունել», – նշել է մասնագետը։
Նյութի աղբյուր՝ Tert.am