Որքանո՞վ է վտանգավոր ցածր հեմոգլոբինը

Որքանո՞վ է վտանգավոր ցածր հեմոգլոբինը

Ցածր հեմոգլոբինը որոշ դեպքերում կարող է հանգեցնել նյարդաբանական խանգարումների եւ նույնիսկ՝ մահվան, «Մոսկվա 24»-ին ասել է բժիշկ Ալեքսեյ Խուխրեւը։

Նրա խոսքով, առաջին հերթին անհրաժեշտ է բացահայտել նորմայից շեղման պատճառը։ «Կա մի քանի տարբերակ։ Օրինակ՝ այն կարող է կրճատվել B12 վիտամինի պակասի կամ երկաթի պակասի պատճառով»,- պարզաբանել է թերապեւտը։

«B12-ի դեֆիցիտի պատմությունը շատ վտանգավոր է, այդ իսկ պատճառով այն կոչվում է չարորակ անեմիա։ Դրանից մահանալը շատ ավելի հեշտ է, քան երկաթի դեֆիցիտի անեմիայից, քանի որ B12-ը մասնակցում է շատ գործընթացների: Մասնավորապես, երբ այն բավարար չէ, մարդու մոտ առաջանում են նյարդաբանական լուրջ խանգարումներ, թուլամտություն եւ այլն»,- ընդգծել է Խուխրեւը։Փորձագետը հավելել է, որ եթե արյան կորստի հետեւանքով հեմոգլոբինը կտրուկ իջնում է, դա նույնպես հղի է մահացու ելքով։ «Եթե հեմոգլոբինը 70-ից ցածր է, եւ եթե դա սրվել է, մարդը գունատ տեսք է ունենում, պառկում է, տնքում»,- նշել է նա:Ցածր հեմոգլոբինի ամենատարածված պատճառը օրգանիզմում երկաթի պակասն է: «Մարդը շնչահեղձություն կունենա, թույլ կլինի, քանի որ արյան մեջ երկաթը չի բավարարի, որպեսզի թթվածինն արդյունավետ կերպով տեղափոխի ամբողջ օրգանիզմով։ Համապատասխանաբար, ցանկացած ծանրաբեռնվածության դեպքում թթվածինը չի բավարարի, եւ եթե դա չբուժվի, ապա մարդը կարող է կտրուկ թուլանալ»,- հավելել է Խուխրեւը:

Նյութի աղբյուր՝ News.am