Թբիլիսիի միջազգային օդանավակայան նոր ավիաընկերություն կթռչի

Թբիլիսիի միջազգային օդանավակայան նոր ավիաընկերություն կթռչի

Թբիլիսիի միջազգային օդանավակայան նոր ավիաընկերություն կթռչի, հայտնում է «Տավ Ջորջիան»։ Սեփական տեղեկություններով՝ Southwind Airlines նոր ավիաընկերությունն այսօր կատարել է իր առաջին չարտերային չվերթը Թբիլիսիից Անթալիա։

Ընկերության տվյալներով՝ Southwind Airlines-ը դեպի Անթալիա չարտերային թռիչքներ կիրականացնի շաբաթական մեկ հաճախականությամբ՝ ամեն շաբաթ մինչև սեպտեմբերի 25-ը՝ Airbus 321 ինքնաթիռով։

Ներկայումս Pegasus Airlines-ը կանոնավոր չվերթներ է իրականացնում դեպի Անթալիա շաբաթական հինգ անգամ, իսկ սեպտեմբերին՝ շաբաթական վեց չվերթ։