Ընտանիքին նյութապես ապահովելու համար կինը պատրաստ է կատարել ցանկացած աշխատանք

Ընտանիքին նյութապես ապահովելու համար կինը պատրաստ է կատարել ցանկացած աշխատանք

Վարդանուշ Մալխասյանի ընտանիքը համարվում է սոցիալապես անապահով: Վարդանուշ տատիկի ապրելու պայմաններն այնքան էլ լավ չեն: Ամբողջ ժամանակ նա ստիպված է լինում աշխատել տարբեր աշխատատեղերում՝ ընտանիքը պահելու համար: Վարդանուշն այժմ ապրում է դստեր և չորս անչափահաս թոռների հետ։ Ինչպես Վարդանուշ տատիկն է ասում՝ սնունդը թանկացել է, կյանքը դժվարանում է, ու ինչքան էլ աշխատես, երբեք չի հերիքում։

Վարդանուշ տատը աշխատել է տարբեր բնագավառներում: Նա այժմ թոշակառու է և աշխատում է կոմունալ ​​ծառայության մեջ։ «Քանի առողջությունս թույլ տա, ես կաշխատեմ։ Դժվար է, բայց ինչ անել: Նա աշխատել է կարի ֆաբրիկայում, անասնաբուժական կլինիկայում, հացի արտադրամասում և ռեստորաններում։ Այն ժամանակ, երբ ռեստորանում աշխատում էի որպես մատուցողուհի, ինձ լավ էին վերաբերվում, բայց հիմա ոչ»։ Նա նաև ծերերին է խնամում և կարտոֆիլ հավաքում։

Մալխասյան Վարդանուշը Թորիա գյուղից է, բնակվում է Նինոծմինդա քաղաքում։ Վարդանուշը սովորել է անասնաբույժ, բայց մասնագիտությամբ չի աշխատել. Նա միաժամանակ աշխատել է վեց աշխատավայրերում։

Վարդանուշը հիշում է, որ երբ նոր է սկսել աշխատել որպես հավաքարար, ամաչել է և փորձել է այնպես անել, որ բնակիչներն իրեն չճանաչեն. Շատ ծանոթներ ինձ խորհուրդ տվեցին թողնել ավելն ու այլ աշխատանք գտնել։ Բայց Վարդանուշ տատը չի թողել աշխատանքը: «Երբ նկատում էի ծանոթ մարդկանց, թաքնվում էի, հետո դուրս գալիս ու շարունակում աշխատել։ Աստիճանաբար ընտելացա դրան։ Կան մարդիկ, ովքեր ինձ հարգում են, մարդիկ կան, որ ինձ չեն էլ նկատում։ Բայց ի՞նչ անեմ, գլխավորը աշխատանքն է, ընտանիքիս ապահովում եմ անհրաժեշտ ամեն ինչով»-ասում է տիկին Վարդանուշը։ Տատիկը խնդրում է բնակիչներին հարգել հավաքարարի աշխատանքը և ոչ մի տեղ աղբ չշպրտել:

Radio NOR · Для обеспечения семьи женщина готова выполнить любую работу