Հերպեսը պարզ վիրուս է, որն ապրում է մարդկային օրգանիզմում, որն իր մասին հիշեցնում է բերանի անկյունում կամ շրթունքների վրա. երբեմն էլ դեմքի այլ հատվածների վրա: Հերպեսը կարելի է բուժել մի շարք եղանակներով:
Ջրածնի պերօքսիդ:Հերպեսի հատվածը 2-3 ժամը մեկ մաքրել ջրածնի պերօքսիդով:
Բժշկական սպիրտ: Երբ ի հայտ է գալիս քոր, ապա այդ հատվածը այրել բժշկական սպիրտով, 3-4 օր անց հետքն էլ չի լինի:
Ակնամոմի թուրմ: Հերպեսի հատվածը մշակել ակնամոմի թուրմով:
Սառույց: Սառույցը օգնում է հերպեսի առաջին ախտանշանների դեպքում: Հանում է այտուցը և կանխում է հերպեսի խորացումը:
Կորվալոլ, վալոկորդին: Սրանք սրտային պրեպրտներ են որոնք կարող են օգտակար լինել նաև հերպեսի դեպքում, 24 ժամվա ընթացքում հերպեսի հետքն էլ չի մնա: Պետք է ախտահարված հատվածի վրա 2 ժամը մեկ քսել այս պերպարատներից մեկը:
Մենթոլով ատամի մածուկ:Մենթոլով ատամի մածուկը քսել ախտահարված հատվածի վրա:
Ալոե: Ախտահարված հատվածի վրա ամեն 2 ժամը մեկ քսել ալոեի հյութ, հերպեսն արագ կնահանջի:
Հերպեսը պետք է բուժել և պետք է հետևել ուրիշներին չվարակելու համար: