Ի՞նչ օգտակար հատկություններ ունի խորովածը

Ի՞նչ օգտակար հատկություններ ունի խորովածը

Խորովածի չափավոր օգտագործման դեպքում մարդը կարող է ավելի շատ օգուտ, քան վնաս ստանալ: Այս մասին ասել է սննդաբան, երեխաների եւ դեռահասների համար առողջ սնվելու մշակույթի ձեւավորման եւ զարգացման խթանման «Մեր երեխաների առողջությունը» ռուսական ազգային միության նախագահ Օլգա Պանովան:

Նրա խոսքով՝ խորովածը ամինաթթուների, սպիտակուցի, երկաթի, վիտամին B-ի աղբյուր է։ Միեւնույն ժամանակ, ճաշատեսակը սպիտակուցներով հարուստ մթերք է, ուստի այն դժվար է մարսվում մեծ քանակությամբ։

Սննդաբանը խորհուրդ է տվել միսը շատ երկար չպահել կրակի վրա, որպեսզի չլինի տապակած կեղեւ, որը պարունակում է առողջության համար վտանգավոր քաղցկեղածին նյութեր։ Բացի այդ, խորոված առանց առողջությանը վնաս պատճառելու կարելի է ուտել տոն օրերին, այլ ոչ թե ամեն շաբաթ։

Պանովան նշել է, որ մսին պետք է ավելացնել կանաչի ու բանջարեղեն, որոնք կօգնեն մարսողությանը։ Սակայն փորձագետը խորհուրդ է տվել չհամադրել խորովածը կարտոֆիլի եւ օսլա պարունակող այլ մթերքների հետ, ինչպես նաեւ ուտեստի հետ շատ ալկոհոլ չխմել։

Դիետոլոգն ընդգծել է, որ պետք չէ միանգամից ավելի շատ խորոված ուտել, քան ձեռքի ափն է։